• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողություն և Միսաք Մանուշյանի անունը կրող հրապարակի բացում Ֆրանսիայի Անտոնի քաղաքում

24 ապրիլի, 2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, հայազգի քանդակործ Թորոս Ռաստ-Կլանի հեղինակած և Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղադրված «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի մոտ ապրիլի 24-ին տեղի ունեցավ ոգեկոչման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Օ-դը-Սեն դեպարտամենտի ղեկավարությունը, քաղաքապետեր, քաղաքային խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանն ընդգծեց 20-րդ դարում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման կարևորությունը, շեշտելով, որ այդ ոճրագործությունն իրագործողների անպատժելիության հետևանքն է մեկ դար անց հայ ժողովրդի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը։ Նշվեց Ֆրանսիայի կարևոր դերակատարումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ, փաստաբան և նախկին նախարար Պատրիկ Դևեջյանի անգնահատելի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի առաջմղման, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարում։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենան, Անտոնիի փոխքաղաքապետ, Անտոնիի «ֆրանս-հայկական ակումբի» նախագահ Վիսսամ Նեհմեն և Պատրիկ Դևեջյանի այրին՝ Սոֆի Դևեջյանը։

Արարողությանը ներկա էին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ու հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև ծաղկեպսակներ զետեղեցին նաև Անտոնիի և Բուլոյն-Բիլանկուրի պրեֆեի տեղակալ Բենուա Տրեվիսանին, Շատենե-Մալաբրիի քաղաքապետ Կարլ Սեգոն, Բուրգ-լա-Ռենի քաղաքապետ Պատրիկ Դոնաթը, Վերիեր-լը-Բուիսոնի քաղաքապետ Ֆրանսուա Գի Տրեբուլեն և այլք։

Նույն օրը Անտոնի քաղաքում Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդիի, Ֆրանսիայի Սենատում «Կենտրոնամետների միության» խմբակցության նախագահ Էրվե Մարսեյի, Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանի, Անտոնիի փոխքաղաքապետ, Անտոնիի «ֆրանս-հայկական ակումբի» նախագահ Վիսսամ Նեհմեի և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ներկայացուցչի կողմից հանդիսավոր կերպով բացվեց Միսակ Մանուշյանի անունը կրող հրապարակը և Մանուշյանի խմբի անդամներին նվիրված հուշատախտակը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: